Մենք Երևանի կողքին ենք՝ ստորագրելու խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ․ Հունաստանի վարչապետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

Մենք միշտ միջազգային իրավունքի կողքին ենք, մենք նվիրված ենք յուրաքանչյուր երկրի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանության հարգանքի սկզբունքներին։ Մենք հավատում ենք, որ տարաձայնություննեը պետք է կարգավորվեն միայն խաղաղ ճանապարհով, իսկ Հայաստանը 2023 թվականից ի վեր մեզնից շատ լավ է հասկանում խաղաղության գինը։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։

«Այն որոշումները, որոնք դուք պետք է ստանձնեք, սիրելի Նիկոլ, կձևավորեն երկրի ապագան գալիք տարիների համար։ Չափազանց մեծ հետաքրքրությամբ լսեցի ձեր գաղափարները, մոտեցումները նոր ձևավորվող ռազմավարական միջավայրում։ Ունեցանք հնարավորություն քննարկելու նաև Լեռնաղին Ղարաբաղից բնակիչների կյանքն ավելի հեշտացնելու ձեր ձևաչափը»,- ասաց նա։

«Ուզում եմ վստահեցնել, որ Հունաստանը դիվանագիտական տեսանկյունից միշտ ձեր կողքին է՝ ձևավորելու և ստորագրելու խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, որովհետև, միայն կայուն խաղաղության պայմանագիրը կարող է բացել ճանապարհը Հարավային Կովկասում ավելի լավ ապագայի»,-նշեց Հունաստանի վարչապետը։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ