Ռուբինյանն ընդունել է ԱՄՆ պետդեպի Կովկասի բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

ռռ

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մարտի 13-ին ընդունել է ԱՄՆ պետական դեպարտամենտի Կովկասի բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինը:

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր:

--00—ԼՀ