ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News
ԱՄՆ-ը եւ Չինաստանը ձեռնամուխ են եղել Թրամփի եւ Սի Ցզինպինի գագաթնաժողովի նախապատրաստմանը։ Հաղորդում է The Wall Street Journal-ը:
Պարբերականի տվյալներով՝ բանակցությունները վաղ փուլում են, սակայն գագաթնաժողովի քննարկման փաստը վկայում է երկկողմ շփումների ամրապնդման հարցում կողմերի փոխադարձ հետաքրքրության մասին։
WSJ-ի աղբյուրները նշում են, որ Թրամփն ու Սի Ցզինպինն իրենց ներկայացուցիչների միջոցով հետաքրքրություն են հայտնել գագաթնաժողովի անցկացման հարցում։
--00—ՍՊ