Ռուսները հրթիռակոծել են Դնեպրը, կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

յ.j

Նախօրեին՝ Թաթարստանի տարածքում անօդաչու թռչող սարքերով հարձակումից ժամեր անց, ռուսական զինված ուժերը հրթիռակոծել են Ուկրաինայի Դնեպր քաղաքը, ինչի հետևանքով առնվազն 18 մարդ է վիրավորվել:

Դնեպրոպետրովսկի շրջանի ռազմական վարչակազմի ղեկավար Սերհիյ Լիսակի փոխանցմամբ՝ 12 մարդ, այդ թվում՝ 5 երեխա, տեղափոխվել է հիվանդանոց:

--00—ԼՀ