ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News
ՌԴ-ի «Фармзащита» բժշկակենսաբանական գործակալությունը ներկայացրել է կորոնավիրուսի բուժման սխեման: Այն հիմնված է «մեֆլոխին» հակամալարիական դեղամիջոցի վրա: Այս մասին հաղորդում Է գերատեսչության մամուլի ծառայությունը,- փոխանցում է Интерфакс-ը:
Հաղորդագրության համաձայն ՝ սխեման մշակվել է՝ հաշվի առնելով չինական և ֆրանսիական փորձը:
Բժշկակենսաբանական գործակալությունը աշխատանքներ է տանում մեֆլոխինի հիման վրա կորոնավիրուսային վարակի կանխարգելման արդյունավետ և անվտանգ սխեմայի ստեղծման ուղղությամբ: Սա թույլ կտա ոչ միայն հաղթահարել հիվանդացության գագաթնակետը, այլև ապահովել դրա վերահսկումը ապագայում,- հավելել է գործակալության ղեկավար Վերոնիկա Սկվորցովան: