ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News
«Փաշինյանին ընտրողներն իրենց ձայնը տալու արդյունքում հնարավորություն են տվել նրան, որպեսզի իր մանկական երազանքն իրականանա․ վերջապես իր իսկ գնած, թանկարժեք «Մերսեդեսին» դնի այն պետհամարանիշը, որը միշտ սպասարկել է Հայաստանի Հանրապետության նախագահին: Ես իրեն այդ մասին ասել եմ ու անդադար ասելու եմ․ ինքը պետության գլուխը չի և բան չի փոխվելու, ինչքան էլ փորձի դա անել ատրիբուտներով՝ անձնական բժիշկ, օղի թորելու մեքենա, պետհամարանիշ, անվտանգության աշխատակիցներով ԱԺ լիագումար նիստերի դահլիճ մտնել, ինչն, ի դեպ, չլսված բան է»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:
Նրա խոսքով, ԱԺ-ում չի լինելու այնպիսի կարգավիճակ, որ իրենց պատկերացրած դասատու-աշակերտներ մթնոլորտը հաստատվի։
«Իրենց համար դժոխային են լինելու մեր բոլոր ելույթները, իսկ մեր երկրի համար միակ հնարավոր փրկօղակը»,-ասել է ընդդիմադիր պատգամավորը:
Բանախոսն անդրադարձել է նաև կառավարության հետ հարցուպատասխանին հնչած մի շարք ուշագրավ հայտարարությունների և օրակարգային այլ կարևոր հարցերի:
Մանրամասները՝ տեսանյութում: