ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News
Օրսկում գիերը տարհանվել է ավելի քան 50 մարդ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ռուսաստանի Օրենբուրգի շրջանի արտակարգ իրավիճակների նախարարությունից։
«Գիշերը շարունակվել են տարհանման աշխատանքները։ Ընդհանուր առմամբ, ավելի քան 50 մարդ տարհանվել է հեղեղված տարածքներից»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունից հայտնել են նաև, որ Գագարինի հրապարակի տարածքում ջուրը մնում է կայուն մակարդակի վրա, և տեսողականորեն ջրի ավելացում չի նկատվում։
--00—ՅՄ