ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News
Այսօր մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության զոհերին: Իրադարձության նպատակն էր համակարգված ոչնչացնել հայ ժողովրդին և նրա ինքնությունը Օսմանյան կայսրությունում: Այս մասին թվիթերի իր միկրոբլոկում գրել է Եվրախորհրդարանում Բուլղարիայի ներկայացուցիչ Անգել Ջամբասկին։
«Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և երբեք չենք մոռանա ու չենք ների:
Հիշիր և պահանջիր: Երբեք չմոռանաս»,- գրել է բուլղարացի պատգամավորը:
--00—ՅՄ