ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News
Թբիլիսիում կրկին ցուցարարները հավաքվել են խորհրդարանի մոտ, պատճառը «օտարերկրյա գործակալների» մասին օրենքն է, հայտնում է «Sputnik Georgia»-ն։
Բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանի ոչ կառավարական կազմակերպությունների, ընդդիմադիր կուսակցությունների անդամներն ու շարքային քաղաքացիները Թբիլիսիի կենտրոնում ցույց են անցկացնում՝ ընդդեմ օտարերկրյա գործակալների մասին օրենքի։
--00—ՅՄ