ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News
Վրաստանի ոչ կառավարական կազմակերպությունների, ընդդիմադիր կուսակցությունների անդամներն ու շարքային քաղաքացիները Թբիլիսիի կենտրոնում ցույց են անցկացնում՝ ընդդեմ օտարերկրյա գործակալների մասին օրենքի, հայտնում է «ՌԻԱ Նովոստ»-ի թղթակիցը։
Ակտիվիստները հավաքվել են մայրաքաղաքի կենտրոնի հրապարակում, իսկ ավելի ուշ նախատեսվում է երթ դեպի Վրաստանի խորհրդարանի շենք։ Ցուցարարները պարզել են ԵՄ դրոշները և վանկարկում են «Ո՛չ ռուսական օրենքին»։
Նշենք, որ ընդդիմադիրներն ու հասարակական կազմակերպությունները հայտարարեցին հանրահավաքի մասին այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ապրիլի 29-ին ծրագրում է հանրահավաք անցկացնել՝ ի պաշտպանություն այս օրենքի։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ իշխող կուսակցությունը մարզերից համախոհներ է մոբիլիզացնում։
--00—ՅՄ