ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News
Այսօր մայիսի 7-ին խոշոր ու ողբերգական հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:50-ի սահմաններում ՀՀ ներքիին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կնետրոն ահազանգ է ստացվել, որ Դեղատան փողոցի թիվ 13 երկհարկանի տան տանիքում հրդեհ է բռնկվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ: Տեղում հայտարարվել է հրդեհի վտանգավորության «ԲԻՍ 1» աստիճան: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրից:
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են բնակիչները, ապա ժամանած հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ