ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News
Կիրանցում սահմանային սյուներ են տեղադրվել, որոնց մոտակայքում ծառայություն են իրականացնում ՀՀ ազգային անվտանգության սահմանապահները։ Գյուղի բնակիչները նշում են, որ սյուները տեղադրվել են գիշերը, երբ բոլորը քնած են եղել, թաքուն տեղադրել են ու հեռացել։ Կիրանցից հայտնում են նաև, որ բնակիչներից մեկի ինքնազգացողությունը վատացել է, երբ վերջինս իմացել է սյուների տեղադրման մասին, նա հիմա գտնվում է բուժկետում։
Նշենք, որ Կիրանցում այս պահին մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված։ Հավելենք նաև, որ վաղ առավոտյան Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ ավտոշարասյունը Երևանից շարժվել է Կիրանց։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ