ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News
Երեկ՝ մայիսի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։45-ի սահմաններում Երևանի բնակիչ 19-ամյա Վահե Խաչատրյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտայում՝ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի դիմաց, վրաերթի է ենթարկել Շրիլանկայի Հանրապետության քաղաքացի 23-ամյա Նայառա Դոնա Մադանասինգհագե Ռանջիթսինգհինին, որից հետո բախվել է Երևանի բնակիչ 38-ամյա Հակոբ Քեհեյանի վարած «Renault» մակնիշի ավտոմեքենային, իսկ հետիոտնին, ըստ նախնական տեղեկությունների կրկնակի վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 50-ամյա Սիրանուշ Մելքոնյանը՝ իր վարած «Hyundai» մակնիշի ավտոմեքենայով, որին էլ իր հերթին բախվել է դեռևս անհայտ անձի կողմից վարած անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ Ս․ Մելքոնյանի ավտոմեքենային բախված վարորդը իր վարած ավտոմեքենայով լքել է դեպքի վայրը։
Դեպքի վայրից «Hyundai»-ի ուղևոր, Երևանի բնակիչ 51-ամյա Արտյոմ Առաքելյանը բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ