Վեհափառի հետ Սարդարապատում տեղի ունեցած միջադեպը հոգևոր-բարոյական նորմերի աղաղակող խախտում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

l-SCzGjauclJ

Ամենայն հայոց կաթողիկոսի հետ Սարդարապատում տեղի ունեցած միջադեպը ոչ միայն իրավական, բարոյական և հոգևոր-բարոյական նորմերի աղաղակող խախտում է, այլև հարձակում պետության հիմքերի, ժողովրդի աշխարհայացքային և ավանդական արժեքների վրա։ Այս մասին հայտարարություն է տարածել Ռուսաստանի հայերի միությունը։

«Կոչ ենք անում Հայաստանի ղեկավարներին, հայկական եկեղեցիների և թեմերի առաջնորդներին, քաղաքական և հասարակական կազմակերպություններին հրապարակայնորեն արտահայտել իրենց վերաբերմունքը տեղի ունեցածի նկատմամբ, պահանջում ենք անկախ հետաքննություն անցկացնել այդ հանցավոր միջադեպի վերաբերյալ՝ որոշում կայացնող աղբյուրը բացահայտելու և լիազորությունները գերազանցած ուժային կառույցների ներկայացուցիչներին պատասխանատվության ենթարկելու նպատակով՝ չսպասելով, որ նրանց և նրանց սերունդներին Տիրոջն անխուսափելի պատիժ հասնի»:

--00—ՅՄ