ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News
Եթե մտածում են դրանով կահաբեկեն Եկեղեցուն, ապա չեն ճանաչում, Եկեղեցու անդամ չեն, որովհետև Եկեղեցու անդամը չի կարող մտածել իր մորը հարկելու մասին, ոնցոր ընտանիքում երեխաները մտածեն, թե մայրն իրենց հարկ չի վճարում և մորը հարկեն։ Այս մասին Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ խոսելով իշխանության կողմից Եկեղեցու թիրախավորման, մասնավորապես, հարկերը չվճարելու մասին հայտարարությունների մասին։
Խոսելով Շարժման մասին, Սրբազանն ասաց, որ այն շարժվում է իր ճանապարհով․ «Բագրատ Սրբազանը գնում է իր օրակարգով, իր սկզբունքների, իր խառնվածքին համապատասխան, մենք էլ չենք խանգարում, որպեսզի նա գնա իր ճանապարհով»,-ասաց Սրբազանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ