Արևիկ Պետրոսյանը հեռացվել է Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության շարքերից․ հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

photo_2024-06-04_13-39-48

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Ազատ հայրենիք – ՔՄԴ» խմբակցության հայտարարությունը․

«Ղեկավարվելով ԱՀ « ԱԺ կանոնակարգ» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունը որոշել է ԱԺ պատգամավոր Արևիկ Պետրոսյանին հեռացնել «Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցության շարքերից՝ խմբակցության  ոչ հրապարակային քննարկումները և գրագրությունը հանրայնացնելու և սահմանված վարքագծի կանոնները խախտելու համար»:

--00—ՅՄ