ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News
Սահմանադրական դատարանի դատավորներ Հրայր Թովմասյանը և Արևիկ Պետրոսյանը արձակուրդ են գնացել: Տեղեկությունը 24News-ին փոխանցեց ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը:
«ՍԴ նախագահի պարտականությունները կկատարի Ալվինա Գյուլումյանը: Արձակուրդը պայմանավորված չէ որևէ իրադարձությամբ», - նշեց Ղազարյանը:
Այն հարցին, թե ընդունված փոփոխություններն արդյո՞ք չեն խոչընդոտում Գյուլումյանին կատարել ՍԴ նախագահի պարտականությունները, Էդգար Ղազարյանը չմեկնաբանեց:
Նշենք, որ պաշտոնական տեղեկագրում հրապարակվել են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունները, համաձայն որի՝ Ալվինա Գյուլումյանը պաշտոնանկ է արվել, իսկ Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ չէ:
Սոնա Գրիգորյան
--0--ԿԿ