ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքի վերաբերյալ ՀՀ ԱԱԾ-ում փաստական տվյալներ չեն ստացվել։ Այս մասին գրում են լրատվամիջոցները։
Նշվում է, որ այլ տեղեկությունների դեպքում կտրվի լրացուցիչ պարզաբանում։
Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել էր, թե զինծառայող Ջեյհուն Հուսեյնովը հունիսի 9-ին անհետացել է Նախիջևանի Սադարակի շրջանի Գյունուտ գյուղի հատվածից։
--00—ՅՄ