ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News
Նախիջևանից Հայաստանի տարածք մտած երկրորդ ադրբեջանցի զինվորին հայտնաբերել են բնակիչները Սյունիքի մարզի Աճանան գյուղից 3 կիլոմետր հեռավորության վրա։
Ձերբակալված ադրբեջանցի զինծառայողն այժմ գտնվում է Կապանի ոստիկանության բաժանմունքում, այս մասին @SputnikARM-ին հայտնեցին մամուլի ծառայությունից։
Նշենք, որ ադրբեջանցի առաջին զինվորը բերման է ենթարկվել ապրիլի 10-ին:
--00—ԶՀ