Մայիսի վերջի դրությամբ տնտեսությունում միջին հարկման բազան 296,690 դրամ է, անվանական աճը՝ 6.7%

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News 

ււ

Համաձայն ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացված պաշտոնական օպերատիվ տեղեկատվության՝ 2024 թվականի մայիսի վերջի դրությամբ հարկման բազա ունեցող անձանց (եկամուտներ ապահոված աշխատատեղերի) թվաքանակը կազմել է 752.260, աճը 2023 թվականի մայիսի նկատմամբ՝ 4.7%։ Այդ մասին  հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

 Ընդհանուր տնտեսությունում միջին հարկման բազան (աշխատավարձը) կազմել է 296,690 ՀՀ դրամ, անվանական աճը՝ 6.7%: Հարկման ընդհանուր բազան կազմել է 223.2 մլրդ դրամ, անվանական աճը՝ 11.7%։

Ըստ առանձին ոլորտների տեղեկատվությունը` այստեղ:

--00—ԼՀ