ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News
Ադրբեջանն արտահերթ ընտրություններով հերթական անգամ երկարացնում է իր գործունեությունը, իրենց ներքաղաքական համակարգն ավելի ամուր են ուզում դարձնել, բայց այն չի կարող ազդել խաղաղության պայմանագրի կնքման վրա։ Սխալ են այն պնդումները, թե նրանք ժամանակ են շահում, որ խաղաղության պայմանագիր չկնքեն, նրանք ժամանակ ձգելու խնդիր չունեն, նրանց նպատակը Նիկոլի միջոցով Հայաստանը ծնկի բերելն է ։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը։
Անդրադառնալով Թուրքիա-Հայաստան հեռախոսազրույցներին` ադրբեջանագետը նկատեց, որ հարաբերությունները հավասարը հավասարի մակարդակով չեն, նրանք իրենց կամքն են թելադրում։ «Զանգերն արվում են նոր հանձնարարություններ ստանալու և «ատչյոտ» տալու համար, տեր ու ծառա հարաբերություններ են։
Պաղեստինի անկախության ճանաչումը Էրդողանին հաճոյանալու և խոնարհվելու հերթական դրսևորումն էր, այդկերպ Իսրայելի ձեռքը քարտ -բլանշ ենք տվել, որ զինի ՀՀ-ի դեմ ավելի շատ։ Մեր հարաբերություններն ավելի շատ լարվեցին, պետք չէր Էրդողանի շահը սպասարկելու հաշվին դա արվեր, դա մեզ ոչինչ չի տալիս»,- ավելացրեց բանախոսը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ