ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ մտադիր չէ դուրս գալ ընտրապայքարից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News

ան.

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ մտադիր չէ դուրս գալ ընտրապայքարից և խոստացել է հաղթանակ տանել իր հակառակորդի՝ հանրապետական Դոնալդ Թրամփի նկատմամբ: 

«Հեռուստաբանավեճից ի վեր շատ շահարկումներ են եղել այն մասին, թե ինչ է անելու Ջոն։ Արդյոք նա կշարունակի՞ մասնակցել ընտրապայքարին, թե՞ կլքի այն։ Ի՞նչ է նա մտադիր ձեռնարկել։ Սա է իմ պատասխանը ՝ ես մնում եմ և մտադիր եմ հաղթանակ տանել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Բայդենը՝ ելույթ ունենալով Վիսկոնսին նահանգում իր կողմնակիցների հանրահավաքում։  

Միևնույն ժամանակ, ԱՄՆ առաջնորդը խոստովանել է, որ Թրամփի հետ վերջերս կայացած հեռուստաբանավեճում լավագույն ձևով հանդես չի եկել: 

--00—ԼՀ