ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News
Գերմանիայի ոստիկանությունը կանխել է ենթադրյալ ահաբեկչություն 2024 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության Անգլիա-Իսպանիա եզրափակիչ խաղից առաջ։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Ըստ աղբյուրի՝ երեք կասկածյալներին էլ գերմանական հատուկ ջոկատայինները ձերբակալել են Պոտսդամում (Բեռլինի մոտ գտնվող քաղաք) համակարգված ռեյդերների և հակաահաբեկչական գործողությունների ընթացքում։ Ոստիկանությունը մի շարք խուզարկություններ է իրականացրել երեք հասցեներում՝ փնտրելով հինգ տղամարդկանց, երբ նրանց բջջային հեռախոսներով նկարվել են Բրայթշայդպլաց հրապարակը և Բեռլինի մեծ եկեղեցին, որտեղ գտնվում էր երկրպագուների գոտին:
Հաղորդվում է, որ այս մարդիկ «Իսլամական պետության» կողմնակիցներ են, որոնք արդեն հսկվում են գերմանական ոստիկանության կողմից: Եզրափակչի նախօրեին մասնակիցներին ուշադիր հետևում էին։ Կասկածյալները ձերբակալվելուց հետո բերման են ենթարկվել և գտնվում են հետաքննության մեջ։
--00—ՅՄ