Հարկադիր կատարման շարժական գրասենյակը կտեղակայվի Դիլիջանի համայնքապետարանին հարակից տարածքում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News

դհ

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը օգոստոսի 7-ին Տավուշի մարզում կծանոթանա Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակի աշխատանքներին։

 «Արդյունավետ աշխատանքի և ժամանակի խնայողության համար հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակը օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-13։00-ն, կտեղակայվի Դիլիջան քաղաքի համայնքապետարանին հարակից տարածքում։

 Այն քաղաքացիները, ովքեր ունեն հարցեր Հարկադիր կատարման ոլորտում՝ կարող են դիմել և տեղում ստանալ աջակցություն»,- հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։

--00--ԼՀ