Դատապարտյալը «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ ընդունվել է Հերացու անվան հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News

դ.p

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացին հիվանդանոց է տեղափոխվել շտապօգնության ավտոմեքենայով՝ «Best Life» հիվանդանոցից, սակայն նա պետք է «Best Life»-ից տեղափոխվեր ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության դատապարտյալների հիվանդանոց, սակայն շտապօգնության ավտոմեքենայի վարորդի կողմից կտրուկ արգելակման պատճառով դատապարտյալը վնասվածք է ստացել:

Այս պահին Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցում նա գտնվում է հետազոտման փուլում:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00--ԼՀ