ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News
Ռուսաստանի դեսպանատունը Ֆրանսիայի իշխանություններից պահանջել է անհապաղ պարզաբանել Տելեգրամի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալման պատճառները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Դեսպանատունը Փարիզից պահանջել է ապահովել ձերբակալվածի իրավունքների պաշտպանությունը և նրան հյուպատոսական հասանելիություն տրամադրել, այս պահին ֆրանսիական կողմը խուսափում է փոխգործակցությունից։
--00—ՅՄ