Վարչապետի աշխատակազմը Մայր Աթոռից հրավեր չի ստացել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

082824c89c36e15d5640c683549b497d75c482

Վարչապետի աշխատակազմը Սրբալույս Մյուռոնի օրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին մասնակցելու պաշտոնական հրավեր չի ստացել։ Այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին և 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենան Սրբալույս Մյուռոնի օրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողությունները։

--00—ՅՄ