Վարչապետի աշխատակազմին տեղափոխող ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներից 3-ի առողջական վիճակը ծանր է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

11_0.jpg

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Տուժածներից 9-ը միջին ծանրության են, 1-ը` բավարար: Ընդհանուր առմամբ ավտովթարի հետևանքով տուժել է 14 քաղաքացի, որոնք ստացել են տարբեր վնասվածքներ և տեղափոխվել մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններ: Նրանցից 1-ը հետազոտվել և դուրս է գրվել: Ներկա պահին 13-ը ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն:



Նշենք, որ այսօր վարչապետի աշխատակազմի աշխատակիցներին տեղափոխող ծառայողական ավտոբուսը վթարի է եթարկվել:



Երևանի Մոնթե Մելքոնյան պողոտայի վերջնամասում բախվել են «Hyundai» մակնիշի ավտոբուսը և BMW մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Հ․)․ ավտոբուսը բախվել է ճանապարհի արգելապատնեշին։ 



--00—ԶՀ