Սևիկյանը բարեհաջող բուժզննում է անցել․ Էդգարը մոտ օրերս կդառնա Լոկոմոտիվի խաղացող

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

բբ.j

Հայաստանի ազգային հավաքականի և հունգարական «Ֆերենցվարոշի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը բարեհաջող բուժզննում է անցել Մոսկվայի «Լոկոմոտիվ» տեղափոխվելու համար: Տրանսֆերի մասին կհայտարարվի մոտակա օրերին: Այս մասին հայտնում է armsport.am-ը։

2023/24 մրցաշրջանի առաջին կեսը եզրային հարձակվողն անցկացրել է «Նիժնի Նովգորոդում»։ Բուդապեշտյան ակումբի կազմում Սևիկյանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 12 հանդիպման, որոնցում դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստը Հայաստանի ընտրանու ճամբարին միանալուց առաջ խորացված բուժզննում է անցել Հունգարիայում: ВсёПроСпорт-ի տեղեկությամբ, ամենամոտ ժամանակներս ռուսական ակումբը կհայտարարի Սևիկյանի վարձակալության մասին՝ հետագայում ֆուտբոլիստին գնելու իրավունքով:

--00--ԼՀ