ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News
Աշխարհում հատվածային դելիմիտացիա գոյություն չունի, չի կարելի մարդկանց ապուշի տեղ դնել, պարզ պետք է ասել՝ Ալիևին չենք կարողանում դիմակայել, դրա համար ենք գնում այդ քայլին։ Ինչո՞ւ սահմանազատումը չեք սկսում Ջերմուկից, Վարդենիսից, Սև լճից, այլ անում եք Բաքվի պահանջած հատվածներից։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
«Բաքվի հետ ուղիղ շփումները հիմարություն են, ինչպե՞ս կարելի է առանց միջնորդի բանակցել, դա ծուղակ է։ Բաքվի հետ ուղիղ երկխոսություն չկա, նոքյարի և տիրոջ հարաբերություններ են, մենք տեսանք, թե դա ինչի հանգեցրեց Կիրանցում։ ՌԴ հարթակում է պետք շարունակել բանակցությունները, այդտեղից թռնելը մեզ աղետի բերեց»,-ընդգծեց նա։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:
--00—ԱՊ