ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News
Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է միջուկային սպառնալիքների զսպման համար ԱՄՆ-ի հետ երկարաժամկետ առճակատմանը նախապատրաստվելու ուղղությամբ գործնական քայլերը շարունակելու մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԿԺԴՀ ԱԳՆ հայտարարությունը հրապարակվել է Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալության կայքում:
Նշվում է, որ վերջերս Միացյալ Նահանգները և Հարավային Կորեան անցկացրել են «Ընդլայնված զսպման ռազմավարական խորհրդատվական մարմնի» և «Միջուկային խորհրդատվական խմբի նմանակման վարժանք» հանդիպում, ինչը Փհենյանի գնահատմամբ, ցույց է տալիս Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության դեմ ռազմական դավադրության հետագա ընդլայնման մտադրությունը:
Հայտարարության մեջ Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը լուրջ մտահոգություն է հայտնել և խստորեն դատապարտել գործողությունները, որոնք խաթարում են տարածաշրջանային ռազմավարական կայունությունը և մեծացնում միջուկային հակամարտության հավանականությունը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ