ԱԺ-ում Հնդկաստանի պատվիրակության հետ քննարկել են Դելիում ձեռք բերված պայմանավորվածությունները

 ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

;

Այսօր ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Հնդկաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանի հետ ընդունել ենք Հնդկաստանի ժողովրդական իշխող կուսակցության (Bharatiya Janata Party) արտաքին կապերի դեպարտամենտի ղեկավար Վիջայ Չաթայվալեին: Այդ մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը․ 

«Քննարկեցինք երկու կուսակցությունների միջև համագործակցության զարգացումը և Դելիում ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը շարունակելու հնարավորությունները»,- գրել է նախարարը։ 
 

 --00—ՍՊ