ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News
Այս իշխանությունների իրականացրած հանցագործություններից մեկն էլ Արցախի ու Հայաստանի պաշտպանության համար համար ընկած մեր տղաների հերոսությունները գաղտնի պահելն է, նահատակների իրական թիվը գաղտնի պահելն է։ Այս մասին Եռաբլուրում հայտարարել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Սա, ըստ Սրբազանի, արվում է հատուկ, որպեսզի «հերոսներ դառնան հարկատուները, այլ ոչ թե նահատակները»։ «Եթե Արցախը մերը չէր, մեր ինքնության հիմքը չէր, մեր դարպասը չէր, ինչու՞ ընկան այս տղաները», - նկատել է Բագրատ Սրբազանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ