Հաստատում եմ ղազախ-հայկական հարաբերությունների ամրապնդման իմ հանձնառությունը․ Տոկաևը՝ Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

ֆ

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առթիվ․

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության՝ Անկախության տոնի առթիվ։

Ձեր ուժեղ ղեկավարության ներքո Հայաստանը, իրականացնելով կարևոր քաղաքական բարեփոխումներ և սոցիալ-տնտեսական վերափոխումներ, մեծ հաջողությունների է հասել պետականաշինության, քաղաքացիների բարեկեցության ապահովման և միջազգային հեղինակության ամրապնդման գործում։

Վստահ եմ, որ Ձեր երկիրը կշարունակի ընթանալ կայուն զարգացման ուղիով՝ իրագործելով բարգավաճ պետություն կառուցելու բարձր նպատակներն ու խնդիրները։ Հետևելով բարեկամության և փոխշահավետ համագործակցության ոգուն՝ հաստատում եմ ղազախ-հայկական հարաբերությունների համակողմանի ամրապնդման իմ հանձնառությունը։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք ապահովել Ղազախստանի և Հայաստանի միջև բազմակողմ գործընկերության ներուժի լիարժեք զարգացումը՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների։

Այս նշանակալից օրը մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, մեծ հաջողություններ պետական պատասխանատու գործունեության մեջ, իսկ Հայաստանի ժողովրդին՝ բարգավաճում և առաջընթաց»։


 

--00—ՍՊ