Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքով քրեական հետապնդում կրկին չի հարուցվի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

f85372ae04a5d7ad5d1546940eb1625a

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ պարտավորեցված՝ Սոնա Մնացականյանին ՀՀ վարչապետի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկելու դեպքով շարասյան ղեկավար պաշտոնատար անձանց վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով հսկող դատախազի կողմից դարձյալ որոշում է կայացվել ՀՀ վարչապետին ուղեկցող ավտոշարասյան ղեկավար պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու մասին, ուստի քրեական վարույթը կարճվելու է, այս մասին գրում է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։

Քրեական վարույթով նախաքննությունն առերևույթ իրականացվել է կամայական, միակողմանի, տեսանելիորեն ուղղորդված, ուղեկցման ընթացքում ռադիոկապի՝ պարտադիր համարվող ձայնագրության անհետացման հանգամանքների ուղղությամբ գրեթե միջոցներ չեն ձեռնարկվել, ինչով խախտվել են նաև ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման պականջները։ 

Ուստի տուժող կողմը կայացված որոշումները հերթական անգամ դարձնելու է դատական բողոքարկման առարկա, թեև հասկանալի է այսօրյա իշխանության գոյության պայմաններում բողոքների ելքը։

--00—ՅՄ