Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցելու Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

50914299_0_0_1620_912_600x0_80_0_0_17e299f00e5ce3786ecd1c8b19f5ff70

«Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին նախագահ Քոչարյանը չի մասնակցելու»,- պատասխանելով Yerevan.Today-ի հարցին՝ ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկվար Բագրատ Միկոյանը։

«Միաժամանակ շեշտեմ, որ երկրորդ նախագահը մշտապես ընդգծված հարգանք ունի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, նրա սպասավորների և հավատավոր ժողովրդի նկատմամբ»,- ասաց Բագրատ Միկոյանը։

Նշենք, որ Մյուռոնօրհնեքի արարողությունը տեղի է ունենալու այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Մայր տաճարի վերաօծումը՝ սեպտեմբերի 29-ին։

--00—ՅՄ