«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը 45 մլն դրամ կտրամադրի Երևանի N3 ՏՄԱԿ-ի նորոգման համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

VA

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը 45 մլն դրամ կտրամադրի Երևանի N3 մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի ամբողջական վերանորոգման համար։ 

Օրերս Ծարավ Աղբյուր 14 հասցեում գտնվող «Երևանի N3 ՏՄԱԿ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Մսրիկյանը և «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի համահիմնադիր Վահագն Բադալյանը քննարկել են ընթացիկ աշխատանքները, դրանց ժամանակացույցն ու ընդհանուր ծավալը, լուծումներ են տվել բաց հարցերին։ Կենտրոնի շենքի ամբողջական բարեկարգումը նախատեսվում է ավարտել սույն թվականի նոյեմբերին։ 

ՏՄԱԿ-ի հիմնական գործառույթն իր սպասարկման տարածքի ուսումնական հաստատություններում սովորողների կրթության կազմակերպմանը, և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառմանն աջակցելն է։ Կենտրոնի մասնագետները՝ հոգեբանները, հատուկ մանկավարժները, սոցիալական մանկավարժները, մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ են տրամադրում Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ուսումնական հաստատություններում սովորող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող շուրջ 1000 երեխաների։ Մանկավարժական աշխատողների և ծնողների համար պարբերաբար կազմակերպվում են վերապատրաստումներ, մշակվում և հրատարակվում է ուսումնամեթոդական գրականություն: 

 

--00—ԱՊ