Թրամփը հավաքել է 277 ձայն՝ ապահովելով հաղթանակ ԱՄՆ նախագահական ընտրություններում․ Fox News

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

Screenshot_8

ԱՄՆ նախագահի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփը հավաքել է 277 ձայն՝ ապահովելով հաղթանակ ԱՄՆ նախագահական ընտրություններում, համաձայն Fox News-ի կանխատեսման։

Հրապարակված տվյալների համաձայն՝ նրա դեմոկրատ մրցակից Քամալա Հարրիսը հավաքել է ընդամենը 226 ձայն։

Հաղթելու համար թեկնածուներից մեկը պետք է ապահովեր 538 ձայներից առնվազն 270-ի աջակցությունը։

--00—ՅՄ