ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News
Նիժնի-Նովգորոդի «Պարիի» կիսապաշտպան Վալերի Ծառուկյանը խոսել է Հայաստանի ազգային հավաքականում խաղալու ցանկության մասին: Միևնույն ժամանակ նա խոստովանել է, որ իրեն նաև հաճելի կլիներ հրավեր ստանալ Ռուսաստանի հավաքականից։
«Ես իսկապես ցանկանում եմ իմ նորամուտս նշել ազգային հավաքականների մակարդակով: Դա կլինի Ռուսաստա՞նը, թե՞ Հայաստանը. իհարկե, ես հայ եմ և շատ եմ ուզում ներկայացնել իմ երկիրը։ Բայց Ռուսաստանը ևս իմ երկիրն է։ Տեսնենք, թե որ թիմից կլինի առաջարկը։ Իհարկե, լավ կլինի, եթե Կարպինը զանգի ինձ, հատկապես, եթե Ռուսաստանը վերադառնա միջազգային ասպարեզ։ Դա հիանալի կլինի»,- «Championat»-ի հետ զրույցում ասել է Վալերի Ծառուկյանը։
--00—ՅՄ