Վրաստանում «ազգային մայդան» չի լինելու. Իրակլի Կոբախիձե

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

photo_2024-11-30_16-15-3

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նախօրեին Թբիլիսիում տեղի ունեցած իրադարձությունները բոլորին ևս մեկ անգամ ցույց են տվել, որ երկրում «ազգային մայդան» չի կարող լինել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական հարթակը՝ վկայակոչելով Վրաստանի վարչապետի խոսքերը ճեպազրույցից:

«Արդեն երրորդ տարին է, կոնկրետ եվրոպացի քաղաքական գործիչներն ու բյուրոկրատները, որոնք չեն կարողանում հասնել Վրաստանի ուկրաինացմանը, անընդհատ փորձում են օգտագործել թեկնածուի կարգավիճակը և բանակցությունների բացման հարցը՝ երկիրը թուլացնելու, այսպես կոչված բևեռացում հրահրելու և հասարակությանն արհեստականորեն պառակտելու համար»,-ասել է Կոբախիձեն:

Վերջինս նաև կարծիք է հայտնել, որ նախօրեին Թբիլիսիում դաժան հանրահավաքի հիմնական պատասխանատվությունը կրում են կոնկրետ եվրոպացի քաղաքական գործիչներն ու բյուրոկրատները, ինչպես նաև «տեղական գործակալները»՝ «հինգերորդ շարասյունը», որը ներկայացված է չորս քաղաքական կուսակցությունով:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ