ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները Բաքվում քննարկել են Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության հասնելու քայլերը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

photo_2024-12-06_17-43-31

ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջոշուա Հեքը և Կովկասի բանակցությունների գծով գլխավոր խորհրդական Լուի Բոնոն այսօր ժամանել են Բաքու՝ բարձր մակարդակի հանդիպումների և դեսպան Լիբիի և նրա թիմի անդամների հետ խորհրդակցությունների համար: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հաղորդվում է ԱՄՆ դեսպանատան «X»-ում։

«Ադրբեջանցի պաշտոնյաների հետ քննարկումների ժամանակ պետքարտուղարի օգնականի տեղակալը և գլխավոր խորհրդական Բոնոն քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու հաջորդ քայլերը, երկկողմ կապերի ամրապնդումը և կլիմայական խնդիրների շուրջ համագործակցությունը հաջողությամբ անցկացված COP29-ից հետո»,- ասված է հաղորդագրության մեջ:

 --00—ՅՄ