ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News
Ֆրանսիան ողջունում է Ադրբեջանի նախաձեռնությունը, որն ուղղված է Հայաստանի հետ հարաբերությունների խաղաղ կարգավորմանը։ Այս մասին Բաքվում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան՝ հանդիպելով Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, փոխանցում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հնարավորություն կա։ Ադրբեջանը հանդես է եկել խաղաղությանն ուղղված նախաձեռնությամբ, Ֆրանսիան ողջունում է այդ քայլը», - ասել է նա՝ չհստակեցնելով , թե այդ ինչ խաղաղ նախաձեռնության մասին է խոսքը։
--00—ՅՄ