Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանի և Հունաստանի միջև դիվանագիտական առաջնայնությունները

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

photo_2024-12-11_18-22-59

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպում է ունեցել կարևորագույն միջազգային համաժողովներից մեկի` Դելֆիի Տնտեսական ֆորումի հիմնադիր-նախագահ Սիմեոն Ցոմոկոսին:

Հունաստանում Հայաստանի դեսպանության էջը տեղեկացնում է, որ դեսպան Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանի և Հունաստանի միջև դիվանագիտական, քաղաքական, պաշտպանական ուղղություններում գրանցված զարգացումները, ներկայացրել տնտեսական առաջնայնությունները։ Այս համատեքստում անդրադարձ է եղել նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի ներուժին:

Ըստ աղբյուրի՝ կողմերը քննարկել են երկկողմ կազմակերպվող խոշոր միջազգային համաժողովներին փոխադարձ մասնակցության և աջակցության հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային թեմաներ։

--00—ՅՄ