«Վանաձոր ԲԿ»-ում մահացած 13-ամյա երեխան գանգատվել է ոսկրամկանային սուր ցավերից

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

n8j8o8gxiv2wantj8z3e7c15tr8pdgzw

Այսօր առավոտյան Վանաձորի բժշկական կենտրոնում արձանագրվել է 13-ամյա աղջիկ երեխայի մահ։ 24News-ը կապ հաստատեց Վանաձորի ԲԿ, որտեղից մեզ փոխանցեցին, որ երեխան իրենց մոտ է ընդունվելու պահին գանգատվել է ոսկրամկանային սուր ցավերից, որոնք արտահայտվել են քայլքի ֆունկցիայի խանգարումով:

«Անցել է համապատասխան բոլոր հետազոտությունները, ելնելով վիճակից, ընդունող բժիշկը խորհրդակցել է նաև նեղ մասնագետների հետ, ախտորոշման հստակեցման և բուժական տակտիկայի վարման հետ կապված: Առաջին բուժօգնության միջոցառումների ֆոնին վիճակում նկատվել է համեմատական դինամիկ բարելավում»,-պարզաբանեցին ԲԿ-ից: 

Ինչպես փոխանցեցին ԲԿ-ից, առավոտյան, սակայն 06:26-ի սահմաններում երեխայի վիճակը կտրուկ վատացել է: Հրավիրվել է բաժանմունքի վարիչը և մանկական ռեանիմատոլոգը: 

«Վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր: Կատարվել են հակաշոկային և վերակենդանացման բոլոր հնարավոր միջոցառումները: Կատարված բուժական միջոցառումների ֆոնին աճել է պրոգրեսիվով վատացում, որը, ցավոք սրտի, հանգեցրել է երեխայի կենսաբանական մահվան։ Թե որն է եղել երեխայի մահվան հիմնական պատճառը, կպարզվի դատաբժշկական փորձաքննությամբ»,- 24News-ին հայտնեցին Վանաձորի ԲԿ-ից:

Մերի Մանուկյան

--00—ՅՄ