Վերջին երեք տարում հողի սեփականության ակտի հիմքով քաղաքապետի շուրջ 60 որոշում է տրամադրվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

649ef4c3b310574630c5674d2695b43270a96ce5

Տասնամյակներ շարունակ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Հաղթանակ» թաղամասի բնակիչները հնարավորություն չեն ունեցել 1990-ականներին իրենց բաժանված հողերի հանդեպ սեփականության իրավունք ստանալ:

Երևանի քաղաքապետարանը խնդրի լուծումը գործնական փուլ է տեղափոխել: Գործընթացին առնչվող խնդիրները քննարկելու նպատակով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է թաղամասի բնակիչների հետ: Ժամանակին այդ հողամասերը բնակիչներն ստացել են սեփականության ակտով, մինչդեռ օրենքի փոփոխությունից հետո այն սեփականության վկայականով փոխարինելու անհրաժեշտություն էր առաջացել: 

Հարկ է նշել, որ վերջին երեք տարում հողի սեփականության ակտի հիմքով քաղաքապետի շուրջ 60 որոշում է տրամադրվել:

--00—ՅՄ