Թրամփը հրամանագիր է ստորագրել ԱՀԿ-ից Վաշինգտոնի դուրս գալու վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

տտտ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 20-ին իր երդմնակալությունից հետո հրամանագիր է ստորագրել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) Վաշինգտոնի դուրս գալու վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փաստաթուղթը հրապարակել է Սպիտակ տունը։ 

ԱՄՆ նոր նախագահը կարծում է, որ իր երկիրը չափազանց շատ գումար է վճարում կազմակերպությանը՝ մյուսների համեմատությամբ:

«Չինաստանի բնակչությունը 1,4 միլիարդ է՝ Միացյալ Նահանգների բնակչության 300 տոկոսը, սակայն նրա ներդրումը ԱՀԿ-ում գրեթե 90 տոկոսով պակաս է», - ասվում է փաստաթղթում։

Թրամփը երկրորդ անգամ է հրամանագիր ստորագրում ԱՀԿ-ից ԱՄՆ-ի դուրս գալու վերաբերյալ: 2020 թվականին՝ իր առաջին նախագահական ժամկետում, Թրամփը հայտարարել էր ԱՀԿ-ից դուրս գալու մասին. կատարողական հրամանագրի տեքստում ասվում էր, որ կազմակերպությունը չի անցկացնում անհրաժեշտ բարեփոխումներ և ճիշտ չի գործել COVID-19-ի համավարակի ժամանակ։

--00—ԼՀ