Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է ամուսնու՝ Տիգրան Քեոսայանի վիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

acdc38ae40995f7ff6c1325cd35f6d9a_M

Մեր սիրելին քնած է, և մենք սպասում ենք երեխաների և մեր երկու մայրերի հետ։ Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է ռեժիսոր Տիգրան Քեոսայանի կինը՝ RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։

«Կսպասենք այնքան, որքան անհրաժեշտ է։ Շնորհակալություն անհանգստացնողներին և աղոթողներին»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ հունվարի 8-ին Քեոսայանը կլինիկական մահ ապրելուց հետո ընկել է կոմայի մեջ։ Սիմոնյանի խոսքով, ամուսինը երկար ժամանակ սրտի հետ կապված խնդիրներ ուներ և երկու անգամ ինֆարկտ էր տարել։

--00—ՅՄ