ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News
Երեկ՝ հունվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 20:15-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհին, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին, ապա՝ բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշին։
Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդի ինքնությունը։
Վարորդը Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի է։
--00—ՅՄ