ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News
ՌԴ Տվերի մարզում 6 ադրբեջանցի է ձերբակալվել անօրինական գործունեություն իրականացնելու մեղադրանքով։ Այս մասին ռուսական ՏԱՍՍ լրատվական ծառայությանը հայտնել են իրավապահները։
«Կեղծ ալկոհոլային խմիչքների և ծխախոտի վաճառքով զբաղվող կազմակերպված հանցավոր խմբի գործունեությունը, որը բաղկացած է եղել թվով վեց ադրբեջանցիներից, ամբողջությամբ դադարեցվել է», - նշել են իրավապահները։
--00—ԱՊ