ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News
2025 թ․ ձմեռային զորակոչը շարունակվում է։ Այսօր առավոտյան Արագածոտնի մարզային զինկոմիսարիատից պարտադիր զինվորական ծառայության մեկնեց զորակոչիկների հերթական խումբը։ Այս մասին տեղեկանում ենք Արագածոտնի մարզպետարանից։
Պաշտոնատար անձանց բարեմաղթանքների և ծնողական օրհնանքների ներքո զորակոչիկները դեպի բանակ ուղևորվեցին բարձր ոգով ու տրամադրությամբ։
Մեր տղաներին մաղթում ենք բարի ծառայություն։
Նշենք, որ ձմեռային զորակոչը կեզրափակվի հունվարի 31-ին։
--00—ՅՄ